211652_close_icon

ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5463 դիտում article-date 20:18 18-03-2020
Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր