211652_close_icon

Զբոսաշրջային ընկերություններին պետք է «վարկային արձակուրդ» տրամադրել․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count2733 դիտում article-date 10:47 18-03-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս օրերին, հասկանալի պատճառներով, բազմաթիվ արտասահմանյան այցեր, ճամփորդություններ, տուր փաթեթներ են չեղարկվել, ինչի արդյունքում շատ տուրիստական կազմակերպություններ հայտնվել են մեծ գումարների վերադարձման խնդրի առաջ: Արդեն իսկ ոլորտում գործող բազմաթիվ տուրիստական ընկերությունների ղեկավարներ այս խնդրով դիմել են Տուրիզմի հայկական ֆեդերացիա և խնդրել հետամուտ լինել ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու հարցում: Այս ուղղությամբ է «ՀՀ»-ի զրույցը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է ոլորտին համակարգված աջակցություն ցուցաբերենք, պետք է կարողանանք վնասի չափը հաշվարկել և, ըստ հնարավորությունների, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Առաջարկում եմ ոլորտում բարեխիղճ հարկատուներին ֆինանսական աջակցություն տրամադրել հարկային արտոնությունների, անտոկոս վարկերի տեսքով: Օրինակ՝ 2019 թ. հարկային վճարումների արդյունքների հիման վրա: Տնտեսվարողը մինչև ապրիլի 20-ը, ելնելով նախորդ տարվա շրջանառությունից, պետք է շահութահարկ վճարի ըստ իր ունեցած շահույթի: Հարկային արտոնությունների մասով կարելի է քննարկել՝ տարաժամկետ երկարաձգել կամ վերանայել դրույքաչափերի նվազեցման հարցը: Կան տրանսպորտային ընկերություններ, որոնք մեծ վարկեր ունեն վերցրած, ներդրումներ են կատարել, թարմացրել են տրանսպորտային պարկը բավական թանկարժեք մեքենաներով, և պետք է վարկերը ժամանակին վճարեն: Այս պարագայում է պետք նրանց «վարկային արձակուրդ» տրամադրել: Եվ խոսքը ոչ միայն տրանսպորտային ընկերությունների մասին է, այլև տուրօպերտորների, զբոսաշրջային ընկերությունների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր