«Յուվենթուսի» կիսապաշտպան Մատյուիդիի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Թուրինի «Յուվենթուսի» մամուլի ծառայությունը տեղեկացրել է ակումբում կորոնավիրուսով հիվանդ երկրորդ դեպքի մասին։
Թիմի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։
Ավելի վաղ «Յուվենթուսի» ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսի թեստը դրական էր եղել Դանիելե Ռուգանիի մոտ։
Ֆուտբոլիստները շարունակում են գտնվել երկշաբաթյա կարանտինի մեջ։