7778 դիտում
18:18 17-03-2020
«Հայաստանի էլեկտրականցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17- ից ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները
ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝
պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),
փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,
էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:
Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:
Առո՛ղջ եղեք:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
18:29 18-03-2020
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռավար սպասարկման արտակարգ ռեժիմի
Այս բաժնից
496 դիտում
20:47 17-05-2024
Կբարեփոխվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը
376 դիտում
20:23 17-05-2024
Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
379 դիտում
20:11 17-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի հետ