211652_close_icon
views-count8536 դիտում article-date 16:36 17-03-2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի.բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաեւ մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՛ ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երեւանում եւ մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝ պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար), փոստով՝ 0047, ՀՀ, Երեւան, Արմենակյան, 127, էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին: Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 եւ 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով: Առո՛ղջ եղեք: [b]«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր