2594 դիտում
18:29 18-03-2020
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռավար սպասարկման արտակարգ ռեժիմի
Սիրելի՛ հաճախորդներ,
Հաշվի առնելով Մարտի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված Արտակարգ դրությունը, ինչպես նաև քաղաքացիների հանդեպ մեր ունեցած սոցիալական պատասխանատվությունը՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական Ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռավար սպասարկման արտակարգ ռեժիմի, մասնավորապես.
ԱՊՊԱ պատահարների դեպքում հատուցման դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է շարժվել քայլերի հետևյալ հերթականությամբ.
1. Ներբեռնել հատուցման դիմումի ձևը մեր կայքից՝ ԱՊՊԱ - > Պայմանագիր դաշտից,
2. Լրացնել անհրաժեշտ դաշտերը,
3. Դիմումը, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ուղարկել.
- [email protected] էլեկտրոնային հասցեին (ընդունելի է նաեւ դիմումի չստորագրված տարբերակը)։
- viber – ով՝ 044 41 07 23 հեռախոսահամարին,
4. Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերն են.
- Սեփականատիրոջ անձնագիր կամ ID քարտ, սոց. քարտ
- Մեքենայի տեխ. Անձնագիր կամ ժառանգության վկայական
- Վարորդի անձնագիր, սոց. քարտ, վարորդական վկայական (եթե մեքենան կայանված չի եղել)
- Համաձայնեցված հայտարարագիր կամ վարչական վարույթի փաստաթղթեր (քննիչի որոշում, պատահարի սխեմա, կողմերի բացատրություններ), փորձագետի եզրակացություն
- Համաձայնեցվածի դեպքում դիրքային լուսանկարներ (1 նկարում պետք է երևան 2 մեքենաները, երկուական նկար, յուրաքանչյուրը մեքենաներից մեկի վնասվածքներով)
- Լիազորագիր (եթե դիմումատուն սեփականատերը չէ և գումար ստացողը տարբերվում է շահառուից՝ անպայման)
- Կազմակերպության դեպքում պետ. ռեգիստրի վկայական, ՀՎՀՀ
- Լիազորագիր, եթե դիմումը չի գրում կազմակերպության տնօրենը
Ցանկացած հարցերի դեպքում կապ հաստատել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի շուրջօրյա զանգերի կենտրոնի հետ 010 59 21 21 հեռախոսահամարով:
Բացի այդ, մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող եք գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։
Հավելվածը կարող եք ներբեռնել App Store եւ Google Play հարթակներից։ Հավելվածում պատահարի գրանցումը իրենից արդեն ենթադրում է հատուցման դիմումի ներկայացում։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները կաշխատեն տնից եւ կապահովեն գործընթացների անընդհատությունը։
Եկեք հոգ տանենք միմյանց համար եւ պատվով հաղթահարենք դժվարությունները։
Լինե՛նք առողջ եւ պահպանե՛նք հիգիենայի կանոնները։
[b]ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԹԻՄ[/b]
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
15:48 26-01-2016
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ամփոփում է 2015 թ-ի արդյունքները
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր