Եվրո-2020-ը հետաձգվեց մեկ տարով
Այսօր՝ մարտի 17-ին, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) արտակարգ համաժողով էր հրավիրել, որտեղ քննարկվեց Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հարցը:
Քննարկումների արդյունքում ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ Եվրո-2020-ը հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականին՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը: