211652_close_icon
views-count73218 դիտում article-date 16:14 17-03-2020

ՏՄՊՊՀ-ն քաղաքացու կողմից 108 հատ զուգարանի թուղթ գնելու մասին տեղեկություն է ստացել

Հայաստանում կառավարության կողմից մարտի 16-ին արտակարգ դրության մասին որոշումը հրապարակելուց հետո որոշ խանութներում արձանագրված խառնաշփոթն արձանագրել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: «[url=https://armenpress.am/arm/news/1008934.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարություն հրավիրված ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ խառնաշփոթից հետո երեկոյան ուշ ժամի շրջել են խանութներում և արձանագրել, որ դարակաշարերում ապրանքները լիքն են եղել: «Մենք լուսանկարներ ունենք սուպերմարկետներից, որ մեզ փոխանցում են: Անկեղծ եմ ասում, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ: Այս առևտրային բումն իջնելու է, և մենք խնդիր չենք ունենալու: Նորից եմ ընդգծում ու վստահեցնում, մենք երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,-ասաց Գեղամ Գևորգյանը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Նմանատիպ նյութեր