Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները. Արմեն Աշոտյան
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել:
Խնդրում եմ բոլորին հետայսու ճշգրտորեն հետևել ստեղծված իրավիճակից բխող կանոններին:
Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները:
Միասնական, համախմբված և շրջահայաց լինենք:
Օգնենք իրար:
Առողջություն և տոկունություն բոլորիս:
Աստված պահապան Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին: