148718 դիտում
10:57 16-03-2020
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բախվել են դեռևս անհայտ և Նիվա մակնիշի ավտոմեքենաները, Նիվան էլ շպրտվել է ճանապարհից դուրս, կա 1 զոհ, 3 վիրավոր. մարզի ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել փախուստի դիմած վարորդի հետքի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած Վազ 2121 մակնիշի 72 MՏ 722 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի կույտերին, այնուհետև բախվել ճամփեզրին գտնվող «Վանիկ Կարապետյան» ԱՁ-ին պատկանող, սակայն չգործող սննդի տաղավարին և հայտնվել ծառերի մեջ։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Հրազդանի բնակիչներ, 54-ամյա Մ. Ն-ն, 57-ամյա Ա. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է։
Բախումից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 01։50-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել վարորդ Ս. Միրումյանը և հայտնել, որ մարմնական վնասվածքներ է ստացել նշված ավտովթարի հետևանքով։
Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանը։
Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի, Սերգո Երիցյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն դեպքի վայրում Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզել էին, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա էր բախվել Նիվային, որից հետո սկսեցին կատարել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Ղազարյանը, ով այսօր՝ մարտի 16-ին, ժամը 07։20-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ դիմել է «Աստղիկ» բժշկական կնետրոն։
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան եղել է Mercedes մակնիշի 10 MM 013 համարանիշի ավտոմեքենան։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)