29895 դիտում
21:24 17-02-2023
Նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին, ով առևանգել էր Արարատում հայտնի գործարարի Prado-ն, զգալով, որ ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել իր հետքի վրա, ինքնակամ ներկայացել է քննիչին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ՝ Սարիբեկ Ռուստամյան), Ոստիկանության Արարատի բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ՝ Ֆիլիպպ Ստեփանյան), համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային Քննչական վարչության և նույն վարչության Վեդիի Քննչական բաժնի հետ (բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ) մի քանի օր շարունակ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ գործողություների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Գևորգյանը։
Ինչպես հայնտում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին է, ով կասկածվում է փետրվարի 13-ին Արարատի մարզում հայտնի Արարատի գինու գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին պատկանող Toyota Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան առևանգելու և վթարի պատճառ դառնալու, այնուհետև դեպքի վայրից, իսկ հետո հիվանդանոցից փախուստի դիմելու մեջ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Քննչական բաժինը այսօր որոշի, թե նրա նկատմամբ խափանման ինչ միջոց է ընտրելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից (բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին փետրվարի 13-ին Արարատի մարզում առևանգված Toyota Land Cruiser Prado-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Պարզվել էր՝ VAZ 2104-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ղազարյանը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արարատ» ԲԿ։
Պարզվել էր, որ ավտոմեքենան, ըստ «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն՝ 66-ամյա Արմեն Սարգսյանի հայտարարության՝ Toyota-ն առևանգել էր Արմավիր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Գևորգյանը, ով այնուհետև ստացված օպերատիվ տեղեկություններով՝ նույն օրը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, սակայն, երբ նա իմացել էր, որ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սերոբ Եղիազարյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռոման Միսակյանի ստացված օպերատիվ տեղեկություններով ինքը գտնվում էր հիվանդանոցում, այնտեղից դիմել էր փախուստի։
Բուժող բժշկուհին, երբ մտել էր հիվանդասենյակ, որպեսզի բուժումը շարունակի, տեսել էր, որ նա այնտեղ չէ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրում վթարված Toyota-ի մեջ եղել էր պայուսակ, թանկարժեք հեռախոս և այլ իրեր, և շնորհիվ մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձնարարարությամբ տեղում հսկողություն իրականացրած համայնքային ոստիկան Ս. Եղիազարյանի և ավագ օպերլիազոր Ռ. Միսակյանի՝ այնտեղ հավաքված մեծ թվով գյուղացիներ, այդ թվում՝ Ա. Գևորգյանի հարազատներն ու ընկերները, չէին կարողացել անցնել սահմանազատված տարածքը, ինչի արդյունքում էլ դեպքի վայրի պահպանումը կատարվել էր պատշաճ կերպով, ու արդեն ժամանած քննչական խումբը ՀԿԳ ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ կատարել է դեպքի վայրի զննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավտոմեքենան առևանգած կասկածյալ Ա. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնի քննիչ Լ. Գևորգյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 342 և 263 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան