211652_close_icon
views-count6847 դիտում article-date 22:01 14-03-2020

Պարոնյան թատրոնում նշել են Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ մեծ շուքով նշվեց թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը: 2 գործողությամբ «Վերջին կանգառ» կատակերգությունը նվիրված էր անվանի դերասանին: Մինչ ներկայացման մեկնարկը Պարոնյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը բեմից ողջունեց բոլոր հյուրերին, շնորհավորեց դերասանին եւ տեղեկացրեց, որ հավաքվել են շատ լավ ու հրաշալի առիթով: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց դերասանի մասնակցությամբ ներկայացումը, որից հետո բեմից հոբելյարին շնորհավորեցին Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու նաեւ Վանիկ Մկրտչյանի մասին պատմող փոքրիկ ֆիլմ-հարցազրույց: Դե իսկ վերջում, հավաքվածները միասին կտրեցին տոնական տորթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր