211652_close_icon
views-count53917 դիտում article-date 16:58 25-05-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. 1 ժամից ավելի է, «Մհեր Մկրտչյանի անվան» արտիստական թատրոնում խմելու ջուրը ողողել է ողջ տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Մհեր Մկրտչյանի անվան» արտիստական թատրոնի ընդհանուր սնուցման խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը վնասվել է, և ջուրն անխնա հոսում է՝ ողողելով առաջին հարկը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ՃԿԲ և ՃԿԱԿ ՕՀՊ խումբը՝ Հրանտ Ճաղարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Ավագյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ անզգուշության հետևանքով ջրագծի վրա տեղադրված փականը կոտրվել է, և ջուրը ժայթքում է՝ հասնելով մինչև առաստաղ։

Արդեն մի քանի տոննա խմելու ջուր անխնա կորում է, ու եթե օպերատիվորեն ժամանել են փրկարարները և թատրոնի աշխատակիցների հետ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ջրի հոսքի դեմն առնելու համար, ապա բազմաթիվ զանգերից հետո ժամանեցին «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչները, ովքեր նույնպես փորձում են վթարը վերացնեն։

Երևանի քաղաքապետարանից առայժմ ոչ ոք չի բարեհաճել ժամանել այն դեպքում, երբ նրանց նույնպես տեղեկացվել է դեպքի մասին։ 

Այս պահին ջուրը մեծ թափով հոսում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր