2428 դիտում
21:42 14-03-2020
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 13-ին, ժամը 07.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել 28-ամյա Գոռ Հ․-ն, որը 2018թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 21.20-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ինքնակամ բաժին է ներկայացել 38-ամյա Արտակ Ա․-ն, որը 2019թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերի (ազատությունից ապօրինի զրկելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2441 դիտում
14:42 14-03-2020
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
2043 դիտում
16:56 31-05-2018
Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները կամավոր ներկայացել են
1680 դիտում
13:11 07-03-2020
Հետախուզվողները ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում
Այս բաժնից
430 դիտում
12:33 18-05-2024
Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. նախկին վարչապետ
343 դիտում
12:18 18-05-2024
Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
292 դիտում
12:02 18-05-2024
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան