211652_close_icon
views-count2040 դիտում article-date 16:56 31-05-2018

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները կամավոր ներկայացել են

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 30-ին, ժամը 10.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արա Կ.-ն, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 30-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Արթուր Դ.-ն, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի (խարդախությանը հանցակցելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր