211652_close_icon
views-count2176 դիտում article-date 21:10 02-02-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողները կամավոր ներկայացել են

*** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 26-ամյա Գուրգեն Ղ․-ն, որը 2017թ. օգոստոսի 31-ից, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 258 հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության և անձին առևանգելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, ոստիկանություն է ներկայացել 60-ամյա Մարինե Ս․-ն, որը 2018թ. հուլիսի 23-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի կաշառք տալու, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների մեղադրանքներով: *** Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 33-ամյա Արմեն Թ․-ն, որը հունվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խարդախության մեղադրանքով: *** Փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Տարոնի բաժին է կամավոր ներկայացել 35-ամյա Արման Փ․-ն, որը 2018թ. փետրվարի 21-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 131 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքներով քննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր