3559 դիտում
10:39 14-03-2020
Հանրաքվեն կհետաձգվի՞ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանության ներսում երեկ ու նախօրեին ինտենսիվ քննարկվել են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը: Իշխանությունները երեկվա դրությամբ (մինչ թերթի տպարան ուղարկելը) որոշում ունեին առկախել հանրաքվեի հետ կապված հարցերը՝ չբացառելով, որ վիրուսի առավել շոշափելի վտանգը կարող է կտրուկ որոշումներ կայացնելու հիմք դառնալ:
Ի դեպ, որպես ամենահավանական տարբերակ նշվում էր հանրաքվեն մինչև հունիս հետաձգելը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն այս թեմայի հետ կապված քննարկումներ են ունեցել նաև ԿԸՀ հետ՝ նշելով, որ հնարավոր հետաձգման դեպքում հանձնաժողովները կմնան նույն կազմով, ուղղակի աշխատանքները որոշ ժամանակով կհետաձգվեն։
Ի դեպ, պատահական չէ, որ իրենց գրառումներում հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման մասին սկսել էին աղոտ ակնարկել նաև իշխանամերձ որոշ շրջանակներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2297 դիտում
09:00 10-07-2020
ՍԴ դատավորների ընտրության հարցը կհետաձգվի մինչև աշո՞ւն. «Փաստ»
2066 դիտում
11:00 22-04-2014
Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը կրկին կհետաձգվի՞․ ՀԺ
1055 դիտում
10:04 11-06-2014
Միկոյանի արձանի տեղադրումը կհետաձգվի. Ժողովուրդ
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am