Միկոյանի արձանի տեղադրումը կհետաձգվի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար:
Թեև դեռ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի ասել, որ «արձանը սիրուն չի», այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Տարոն Մարգարյանը որոշել է ականջալուր լինել իր շրջապատի տված խորհուրդներին ու Երևանի ավագանու կողմից կայացված որոշման կատարումն առայժմ կհետաձգվի: Սա նշանակում է, որ Միկոյանի արձանի տեղադրումը կարող է առկախվել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: