211652_close_icon
views-count17474 դիտում article-date 23:51 12-03-2020

«Տնօրենի ամուսինն ասում է՝ ոտքներդ կջարդեմ». Մալաթիայի կենտրոնական գրադարանում հեռացվել է 11 աշխատակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am

Արդեն մի քանի ամիս է` լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում։ Գրադարանի աշխատակիցներից Գայասնե Ղալաչյանը [url=https://armlur.am/977060/?fbclid=IwAR0dTg9LzviQA1icJnke57krdRopmM0FKDE5RpLY-Rp6epjSBmDMyCBR8RQ]ArmLur.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց, որ գրադարանի նորանշանակ տնօրենը անհիմն պատճառներով գրադարանի ողջ անձնակազմին աշխատանքից ազատել է: «Աշխատակիցների հետ խոսում է անհարգալից ձևով, վիրավորանքներով: Ամուսինը մտել է գրադարան, ահաբեկում է, ասում է՝ ոտքներդ կջարդեմ»,-ասաց նա: [url=https://armlur.am/977060/?fbclid=IwAR0dTg9LzviQA1icJnke57krdRopmM0FKDE5RpLY-Rp6epjSBmDMyCBR8RQ]ArmLur.am[/url]-ը զրուցել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանի նորանշանակ տնօրեն Անուշ Գալաստյանի հետ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/25/1148270/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, արդեն մի քանի ամիս է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում։ Երեկվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Ահազանգող քաղաքացիները, ներկայանալով, որ իրենք երկար տարիներ որպես ընթերցողներ մեծ սիրով այցելել են նշված գրադարան, հիմա չեն կարողանում ընթերցանության նկատմամբ իրենց ծարավը հագեցնել, քանի որ ամիսներ առաջ նշանակված նոր տնօրենի պատճառով գրադարանում «արշալույսները խաղաղ չեն»։ Փետրվարի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գրադարանի աշխատակիցները, ովքեր մի քանի սերունդներ են ճանապարհել այս գրադարանից բարձրագույն ուսումնական հաստատություններ, ասում էին. «Թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո, ինչին նաև մենք ենք ակտիվ մասնակցություն ունեցել, մեզ նոր տնօրեն բերեցին։ Մտածեցինք՝ ամեն ինչ լավ կլինի, մութ ու ցուրտ տարիներին անգամ գրադարանը պատվով պահած նախկին տնօրեններով ու կոլեկտիվի անդամներով ասում էինք՝ նոր տնօրենի նշանակումով մի բան էլ կավելանա գրադարանում։ Սակայն, ցավոք, մեր ուրախությունը շատ կարճ տևեց։ Եթե մտնեք գրապահոցներ, կտեսնեք՝ գրքերն արդեն փոշոտվել են, իսկ դրա պատճառը նոր տնօրենի՝ ոչ բարիդրացիական հարաբերություններն են բոլորիս նկատմամբ։ Բանը հասել է նրան, որ նրա ամուսինը սպառնում է մեզ, որ մեր ոտքերը կկոտրի։ Առանց որևէ նախազգուշացումների, որոշել է գրչի մեկ հարվածով ողջ կոլեկտիվին ազատել աշխատանքից, մինչդեռ բոլորս զգալով՝ նրա ոչ ճիշտ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով ինչպես է գրադարանը հեղինակազրկվում, ընդվզեցինք՝ պահանջելով նրա հրաժարականը։ Դրանից հետո սկսվեցին հետապնդումները, էլ չենք խոսում նրա կողմից արհամարհական վերաբերմունքի մասին։ Պահանջում ենք, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, վերջապես, կարգավորեն խնդիրը և ոչ թե ի շահ իրենց կուսակից տնօրենի, այլ ի շահ արդարության, ի շահ մեր ընթերցողների։ Օրեր առաջ նշվեց նաև Գրքի տոնը, Ամենայն հայոց բանաստեղծի տոնը, ու այդ օրը, ցավոք, մենք չունեցանք այցելուներ, մինչդեռ նախկին տնօրենների ժամանակ մեծ սիրով էինք նշում Գրքի տոնը։ Նոր տնօրենն ամեն անգամ փորձում է ոստիկանների ներկայությամբ հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա, մինչդեռ ոստիկաները, գալով նշված վայր, իրենք են տեսնում, որ տնօրենի ասածը, Թումանյանի ասած «Շուն ու կատվի պատմությունն է»։ Այսօր նույնպես տնօրենի ահազանգով ժամանել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ովքեր տնօրենին հայտնեցին, որ ոչ մի ներխուժում, ոչ մի հակաօրինական քայլ կոլեկտիվի կողմից չկա, մինչդեռ տնօրենը պնդում էր, որ նրանք ազատված են աշխատանքից և պետք է գրադարանում չլինեն։ Տնօրենն էլ, իր հերթին, հերքում էր կոլեկտիվ ողջ անձնակազմի ասածները՝ հայտնելով, որ ինքը ոչ մի անօրինական գործողություններ չի կատարել, իր բոլոր գործողությունները օրենքի սահմաններում են, իսկ ինչ վերաբերվում է թաղապետի կողմից իրեն արված նկատողություններին, նա ասաց, որ այդ դեպքով ինքը դիմել դատարան։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր