211652_close_icon

«Ռոման» ՈւԵՖԱ-ին կոչ է արել դադարեցնել մրցաշարերը

views-count3847 դիտում article-date 23:27 12-03-2020
«Ռոման» նամակ է ուղարկել ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ՝ կոչ անելով կանգնեցնել բոլոր մրցաշարերը: Նամակում իտալական ակումբը ՈւԵՖԱ-ին կոչ է արել հաշվի առնել կորոնավիրուսի տարածման համարշխարհային իրավիճակը: Մարտի 11-ին հայտնի էր դարձել, որ «Ռոման» չի մեկնի Իսպանիա՝ «Սևիլյայի» հետ Եվրոպայի Լիգայի հանդիպմանը: Արդյունքում ՈւԵՖԱ-ն այդ խաղը, ինչպես նաև՝ «Ինտեր»-«Խետաֆե» հանդիպումը հետաձգեց անորոշ ժամանակով: Ավելի ուշ տեղեկություն եղավ, որ «Ինտերին» ու «Ռոմային» առաջարկել են դուրս գալ Եվրոպայի Լիգայից, որպեսզի մրցաշարը շարունակվի նորմալ ռեժիմով, սակայն երկու ակումբն էլ առաջարկը մերժել էին:

Նմանատիպ նյութեր