211652_close_icon

Սա իշխանությունների կողմից իրենց իբր սատարող հանցավոր խմբերին հովանավորելու բացահայտ դեպք է. Տիգրան Աթանեսյան

views-count4417 դիտում article-date 21:34 12-03-2020
2018թ. Մարալիկ քաղաքում Ն.Մալյանի, Ա.Դանիելյանի եւ Գ.Մինասյանի նկատմամբ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ նրանց լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի ընթացքը ՀՔԾ-ն «արգելակել» է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ ՝ 11.10.2018թ. Մարալիկ քաղաքում Ն.Մալյանի, Ա.Դանիելյանի եւ Գ.Մինասյանի նկատմամբ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ նրանց լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ: Հնարավոր է հիշեք, որ այդ փաստի առթիվ քրեական գործի հարուցումը ոստիկանության կողմից մերժվել էր եւ միայն երկարատեւ դատական բողոքարկումներից հետո հնարավոր եղավ հասնել քրեական գործի հարուցմանը: Պետք է նշել, որ քրեական գործը հարուցել է եւ ներկայումս դրա նկատմամբ դատավարական հսկողություն է իրականացնում այն նույն դատախազը, ով հաստատել էր մերժման օրինականությունը եւ վերաքննիչ բողոք էր բերել առաջին ատյանի դատարանի մեր բողոքը բավարարող որոշման դեմ: Ակնհայտ է, որ հսկող դատախազը ունի կանխակալ վերաբերմունք այս քրեական գործի նկատմամբ, սակայն գլխավոր դատախազին ուղղված մեր համապատասխան բողոքը՝ հսկողությունը մեկ այլ դատախազի հանձնարարելու մասին, մերժվել է: Քրեական գործը գտնվում է Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի եւ Անիի բաժնի պետի տեղակալի վարույթում: 29.10.2019թ. տուժողներ ճանաչված անձինք հարցաքննվել են միայն դեկտեմբերի 16-ին, իսկ դրանից հետո մինչ օրս որեւէ քննչական կամ դատավարական գործողություն նրանց հետ չի կատարվել եւ որեւէ լուր չկա, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, եթե այն, իհարկե, առհասարակ կատարվում է: Իմ համոզմամբ, սա իշխանությունների կողմից իրենց իբր սատարող հանցավոր խմբերին հովանավորելու բացահայտ դեպք է եւ այս գործի քննությունը պետք է կատարի արդեն Հատուկ քննչական ծառայությունը, պարզելու , թե կոնկրետ ով եւ ինչու է արգելակում քրեական գործի ընթացքը, դե իհարկե, եթե ՀՔԾ-ն դա կարող է անել տվյալ դեպքում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր