Օլիմպիական խաղերը հովանավորելու համար մրցավազք է սկսվել Ճապոնիայի հարուստ կազմակերպությունների միջև
Ճապոնիայի հարուստ կազմակերպությունների միջև լուրջ պայքար է ընթանում «Տոկիո – 2020» օլիմպիական խաղերի հովանավորների ցանկում առաջատար դիրք գրավելու համար, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Անհրաժեշտ կլինի ծախսել 128 միլիոն ԱՄՆ դոլար , որպեսզի հնարավոր լինի կրել «Ոսկե գործընկեր» անվանումով տիտղոսին :
Իհարկե, խոշոր կազմակերպություններից յուրաքանչյուրն իր օգուտի մասին է մտածում , քանզի առաջատարների շարքում դասվողն իրավունք կստանա գովազդային նպատակներով օգտագործել խաղերի խորհրդանիշը :
Կազմակերպիչներն իրենց հերթին հույս ունեն հովանավորների մրցավազքն օգտագործել հմտորեն և ստանալ առնվազն 1 ,1 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտ :
Առաջատարների խմբում դասվելու հույս ունեն ճապոնական յոթ խոշոր կազմակերպություններ , նրանց թվում է հանրահայտ «Տոյոտան»:
Ծրագրերն իրականացնելու նպատակով յոթնյակը Ճապոնիայի ԱՕԿ – է արդեն ներդրել 5 , 1 միլիոն դոլար :