Ահազանգ. մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված երեխա կա. Hayeli.am
[url=https://hayeli.am/?p=169554&l=am&fbclid=IwAR3hSNJZIY4QQM5snIjsIjatHIJpqIINz3RKrWukl2wqk45pPBWGnzP9DLw]Hayeli.am[/url]-ի ունեցած տեղեկություններով՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա:
Մեզ փոխանցեցին, որ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ:
Տղային կորոնավիրուսի թեստ են արել, ինչը դրական է եղել: Այսօր արդեն երկրորդ անգամ են կատարել թեստը և սպասում են պատասխանին:
Հայտնեցին նաև, որ նրան տեղափոխել են սոմատիկ բաժին՝ ընդհանուր հիվանդասենյակ, չեն մեկուսացրել, ինչը վտանգավոր է հիվանդասենյակում գտնվող մյուս երեխաների համար:
[b]Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի լրատվական բաժնի պատասխանատու Գևորգ Դերձյանը հերքել է տեղեկությունը, հայտնելով, որ այն չի համապատասխանում իրականությանը և կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:[/b]