«Հանովերի» 23-ամյա ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով
«Հանովերի» պաշտպան Տիմո Հյուբերսի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել:
Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հայտարարության մեջ նշված է, որ 23-ամյա ֆուտբոլիստը վարակվելու պահից թիմակիցների հետ որևէ շփում չի ունեցել:
Թեպետ այս առթիվ թիմի մյուս խաղացողների վարակման վտանգ չկա, բոլոր դեպքերում, ֆուտբոլիստներն ու մարզիչները բուժզննում են անցել:
Ներկա պահին Հյուբերսը տնային կարանտինի տակ է: Նա բաց կթողնի Դրեզդենի «Դինամոյի» հետ խաղը, սակայն «Հանովերը» հանդիպմանը կպատրաստվի նորմալ ռեժիմով: