«Հանովերի» ֆուտբոլիստն այսօր զոհվել է ավտովթարից. տեսանյութ
«Հանովերի» 19-ամյա ֆուտբոլիստ Նիկլաս Ֆայերաբենդը այսօր առավոտյան զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում:
Այդ մասին ակումբը տեղեկացրել է իր պաշտոնական կայքում` ցավակցություն հայտնելով ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին:
Ֆայերաբենդի 19-ամյակը լրացել էր ապրիլի 28-ին: