1814 դիտում
10:39 29-05-2019
Ինչու է Առողջապահության նախարարն ուղղաթիռով մեկնել Սյունիք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ «Իմ Քայլը» հանուն Սյունիքի մարզի բիզնես-ֆորումը, որին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, մարզպետներ:
Նշենք, որ բոլոր մասնակիցները Սյունիքի մարզ էին եկել ավտոմեքենայով, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ահա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախընտրել էր տարբերվել մյուսներից և Սյունիք եկել էր սանավիացիայի ուղղաթիռով:
Ասել է թե` իրեն ճոխություն էր թույլ տվել:
Նա անգամ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրել էր, թե ինչպես են մեկնում Տաթև և հետ վերադարձը. «Միանգամից ասեմ, որ «The Armenian Helicopters»-ը հանդիսանում է այս ֆորումի հովանավորը և իրենք էլ պետք է մասնակցեին, ես էլ պարզապես առիթից օգտվել եմ, հիմա հետ ենք գնում»:
Նկատենք, որ «The Armenian Helicopters» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, որ զբոսաշրջային կազմակերպություններին առաջարկել են անհատական տուրիստական երթուղիներ մշակել Սյունիքի մարզ:
Ինչի արդյունքում կկրճատվի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը և Երևանից հնարավոր կլինի Տաթև հասնել 50 րոպեում: Իսկ ինպես հայտնի է` դեպի Սյունիք ընթացող ճանապարհը գտնվում է ոչ սարքին, բավականին վատ վիճակում:
Փաստորեն փոսառատ ու քարուքանդ ճանապարհով Սյունիք մեկնելու հարցում կառավարության անդամներից միայն Թորոսյանի բախտն էր բերել: Սակայն հետաքրքիր է` ինչու է նախարարն ընտրել տվյալ ընկերությունն անուղղակի գովազդելու տարբերակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3909 դիտում
16:24 10-03-2020
Վարչապետն արձագանքել է ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին
13082 դիտում
11:57 21-12-2020
Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով մտավ Սյունիք՝ շրջանցելով ժողովրդին. Mediaport. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»