211652_close_icon
views-count3804 դիտում article-date 23:28 09-03-2020

«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/03/09/1098851/?fbclid=IwAR3Wxn2tDBgJH48SltqQVowMsCEK0YLyd2Iq1pIGY1FHtlEvT_M_tE-nSpg]Aravot.am[/url]-ը գրում է. «Կառավարիչներ պետք է լինեն մարդիկ, որոնք օժտված են համապատասխան գիտելիքներով, մաքուր են, պարկեշտ են: Եթե մի անգրագետ գալիս, հասնում է բարձունքների, պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ խթան է տարբեր դեմագոգների համար՝ փորձել նույն կերպ վարվել», ասում է Դավիթ Բաբայանը: Արցախի առաջիկա ընտրություններն ինչո՞վ են տարբերվում նախորդներից, այդքան թեկնածուների թիվը դրդապատճառներ ունի՞: Սպասումնե՞րն են փոխվել, թե՞ թեկնածուներն ունեն իրենց ամբիցիաները եւ համարում ենք, որ հատկապես իրենք կարող են Արցախում փոփոխություններ իրականացնել, հարցրեցինք Արցախի նախագահի թեկնածու, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանին: «Սովորաբար մարդիկ ինչու՞ են ձգտում իշխանության, պետական կառույցների: Սա չափազանց հետաքրքիր փիլիսոփայական խնդիր է: Կան մարդիկ, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է իշխանությունը: Այստեղ նույնիսկ տերմինաբանությունն է խանգարում: Իշխանություն հասկացությունը, իմ կարծիքով, հայության համար օտար է, եւ իսկապես, դա փոխառություն է, որովհետեւ արմատը՝ «խանն» է: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/09/1098851/?fbclid=IwAR3Wxn2tDBgJH48SltqQVowMsCEK0YLyd2Iq1pIGY1FHtlEvT_M_tE-nSpg]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր