211652_close_icon
views-count3371 դիտում article-date 16:28 09-03-2020

Զինեդին Զիդան. Սա «Ռեալի» ամենավատ խաղն էր մրցաշրջանում, մենք արժանի չէինք հաղթանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բետիսից» կրած պարտությունը (1:2): «Շատ վատ խաղ էր: Ոչ առաջին խաղակեսում, ոչ՝ երկրորդում մենք մեր բարձրության վրա չէինք: Սխալները շատ էին, շատ էին կորուստները: Սա մեր վատագույն խաղն էր մրցաշրջանում: Սա վատ օր էր, պատահում է: Սրա համար ես եմ պատասխանատուն: Պետք չէ սրա պատճառով հունից դուրս գալ: Բայց դե ուրախանալու առիթ էլ չկա: Մենք կշարունակենք պայքարել: Որոշումներ կան: Առայժմ մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում: Կան լավ պահեր, կան՝ վատերը, բայց մենք կարող ենք հաղթահարել դրանք: Մենք արժանի չէինք հաղթանակի: Պետք է ամեն ինչ վերլուծել», ասել է Զիդանը: Նշեն, որ այս պարտությունից հետո «Ռեալը» Լա Լիգայում առաջատարի դիրքը զիջեց «Բարսելոնային»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր