ՌԴ արգործնախարարությունը՝ թուրքական հեռուստաալիքի զվարճալի թյուրիմացության մասին. Լավրովը Էրդողանին սեր չի խոստովանել
Ռուսաստանի արտգործնախարարությունը սրբագրել է թուրքական YolTV հեռուստաալիքին, որը սխալ էր թարգմանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:
Ավելի վաղ հեռուստաալիքը սոցցանցերում հրապարակել էր մարտի 5-ին Մոսկվայում Լավրովի և Էրդողանի հանդիպման տեսանյութ, որի վազող տողում ՌԴ արտգործնախարարին վերագրել էին հետևյալ արտահայտությունը. «I love you Tayyip» («Ես սիրում եմ քեզ, Թայիփ»).
«Մենք ուշադրություն դարձրեցինք, որ թուրքական YolTV հեռուստաալիքը սխալ է լսել Սերգեյ Լավրովի խոսքերը: Հրապարակված տեսանյութում հստակ լսվում է, որ նախարարն ասում է. «I love your tie» («Ինձ դուր է գալիս ձեր փողկապը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: