«Գեյշայի օրագրերը» ֆիլմի դերասանուհուն սեր են խոստովանել անօդաչու սարքի օգնությամբ
Չինաստանում նշանադրվել են «Գեյշայի օրագրերը» հայտնի ֆիլմի դերասանուհին՝ Չժան Ցզին եւ ռոք երաժիշտ Վան Ֆենը: Հատկանշական է, որ երաժիշտը սիրո խոստովանություն է արել ոչ սովորական ձեւով: Նրան օգնել է անօդաչու թռչող սարքը, որին ամրակցված է եղել փոքրիկ տուփ:
Ֆենը տուփից հանել է ադամանդե մատանին եւ ամուսնության առաջարկ արել սիրելիին: Դերասանուհին տվել է իր համաձայնությունը: