211652_close_icon
views-count111066 դիտում article-date 11:33 08-03-2020

Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի և ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Աբգարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Միհրան Ջավադյանն էր: Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Վարդանյանին: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ջավադյանի և Կ. Վարդանյանի միջև, որի ժամանակ վերջինս հրազենով կրակել և սպանել է Մ. Ջավադյանին: Արդեն ոստիկանությունում կասկածյալը հայտնել է, որ սպանութունը կատարելուց հետո ինքը հրազենը նետել է Ողջի գետը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչ որոշմամբ կասկածյալ Կ. Վարդանյանը ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր