211652_close_icon
views-count31783 դիտում article-date 17:02 08-03-2020

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 4 ուղևորները նույն թաղամասից են և անչափահասներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մարտի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթվարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է ՝ ավտոմեքենան վարել է Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Արսեն Մ.-ն, ինչի հետևանքով նա և նրա ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 17-ամյա Սամվել Հ.-ն, 17-ամյա Արտյոմ Պ.ն, 16-ամյա Արման Հ.-ն և 16-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնութունը ստանալուց հետո Արսեն Մ.-ն, Սամվել Հ.-ն, Արտյոմ Պ.ն և Արման Հ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պարզվել է նաև, որ վարորդ Արսեն Մ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/05/1149088/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՏQ 355 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մասիս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 էլեկտրասյուների, տապալել այն և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 5 հոգի Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից 4 հոգին տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել էր, որ վթարը տեղի էր ունեցել Երևանի վարչական տարածքում: Դասակի հրամանատարը տեղեկությունը փոխանցել էր Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանին, ում ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արամ Սուքիասյանն ու Վահե Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր