35291 դիտում
21:30 23-05-2020
Նոր մանրամասներ երեկ Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից. պատճառը եղել են մարդաբոյ փոսերը, վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 22-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Opel-ը վարել է Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի բնակիչ, 24-ամյա Հրանտ Մխիթարյանը:
Վթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Հ. Մխիթարյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 44-ամյա Իրինա Մխիթարյանը, 23-ամյա Լևոն Մխիթարյանը, 65-ամյա Մարիետա Շատյանը:
Պարզվել է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին եղած մի քանի մարդաբոյ փոսերը ու վարորդը՝ չհասցնելով շրջանցել փոսերը, չի կարողացել կառավարել մեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավոր Լ. Մխիթարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/22/1155406/]SHAMSHYAN.com[/url]-ը, երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18;00-ի սահմաններում Opel մակնիշի 38 FF 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի պատվանդանին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/22/1155406/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ:
Օպերատվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն, այնուհետև հրշեջ-փրկարարները:
Դեպքի վայրում ծառայություն էին կատարել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Հայկ Սենեքերեմյանը և տեսուչ Սուրեն Բարսեղյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+