211652_close_icon
views-count5952 դիտում article-date 17:21 07-03-2020

Սաուդյան Արաբիայի թագավորի կրտսեր եղբայրը ձերբակալվել է. նրան մահապատիժ է սպառնում

Սաուդյան Արաբիայի թագավորի կրտսեր եղբայր Ահմեդ բեն Աբդել Ազիզը և թագավորի 2 զարմիկները՝ Մուհամմեդ բեն Նաիֆն ու Նավվաֆ բեն Նաիֆը ձերբակալվել են պետության դավաճանության մեղադրանքով։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Ինչպես հայտնել է լիբանանյան Al-Akhbar թերթը, թագավորական ընտանիքի անդամներին, համաձայն գործող օրենքի, մահապատիժ է սպառնում և լավագույն դեպքում՝ ցմահ ազատազրկում։ Թերթի տվյալներով՝ վերոնշյալ 3 անձինք ձերբակալվել են թագավորական անվտանգության ծառայողների կողմից, նրանց տներում խուզարկություն է անցկացվել, անհայտ է նաև ձերբակալվածների պահման վայրը։ Թերթի պնդմամբ՝ թագավորի կրտսեր եղբայրը համարվում էր թագավորի հանդեպ թագավորական ընտանիքի այն անդամների վերջին հույսը, ովքեր դեմ են թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման բարեփոխումներին։

Նմանատիպ նյութեր