4019 դիտում
16:42 07-03-2020
2.7 տրիլիոն դոլար. փորձագետները գնահատել են կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային տնտեսությանը սպասվող վնասի չափը
Համաշխարհային տնտեսությունը կարող է ահռելի կորուստներ կրել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով։ Այդ մասին նախազգուշացնում են Bloomberg-ի փորձագետները։
Նրանք նկարագրել են իրավիճակի զարգացման 4 սցենար.
առաջինով ենթադրվում է, որ Չինաստանը կվերահսկի համաճարակի բռնկումը և «կառողջանա», ինչն էլ ենթադրում է համաշխարհային էկոնոմիկայի զսպողականություն։
Երկրորդով ենթադրվում է, որ Չինաստանը չի կարողանա վերահսկել իրավիճակը։ Վիրուսի տարածումը հատկապես Հարավային Կորեայում, Իտալիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում վատ կանդրադառնա այդ երկրների տնտեսության վրա, ինչի հետևանքով համաշխարհային տնտեսության աճը կնվազի մինչև 2.3 %՝ 2020 թ. համար կանխատեսվածի համեմատ (3,1 %):
Երրորդ սցենարը հետևյալն է՝ ինֆեկցիայի բռնկումը կարող է լինել նաև ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Բրազիլիայում։ Այդ դեպքում համաշխարհային խոշորագույն տնտեսությունների աճը կդանդաղի, ընթացիկ տարում այն կիջնի մինչև 1,2%, Եվրագոտուն և Ճապոնիային վրա կհասնի ռեցեսիան (բացասական տնտեսական աճ), իսկ ամերիկյան տնտեսության աճը կիջնի մինչև 0.5%:
Եվ չորրորդ սցենարը կհամարվի ամենավատը, այսինքն՝ վիրուսը կվնասի բոլոր երկրներին, ինչի հետևանքով համաշխարհային տնտեսությունը կկորցնի 2.7 տրիլիոն դոլար, իսկ տարեկան աճը կհավասարվի զրոյի։
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
20:05 07-02-2014
Ցուցարարների կողմից Կիևի Գրուշևսկի փողոցին հասցված վնասի չափը ավելի քան 3 մլն դոլար է
1259 դիտում
21:54 10-02-2014
Մեծ Բրիտանիայում ջրհեղեղների հասցրած վնասի չափը ավելի քան 1 մլրդ դոլար է
1523 դիտում
13:11 15-02-2014
ԱՄՆ֊ում ձնաբքի հասցրած վնասի չափը 15 մլրդ դոլար է
Այս բաժնից
1012 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
769 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
856 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ