Ցուցարարների կողմից Կիևի Գրուշևսկի փողոցին հասցված վնասի չափը ավելի քան 3 մլն դոլար է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ընդդիմադիր ցուցարարների ակցիայի ընթացքում Կիևի Գրուշևսկի փողոցի շենքերին և ճանապարհներին հասցված վնասի չափը ավելի քան 3 մլն դոլար է կազմում: Այս մասին լրագրողներին հայտնել է Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլուբչենկոն:
Միաժամանակ Գոլուբչենկոն նշել է, որ փոխհատուցման դեռևս մի դեպք է իրեն հայտնի, երբ 30 հազար դոլար փոխատուցում է արվել Ուկրաինայի պառլամենտի մոտ գտնվող այգու վնասման համար: Այն փոխատուցել է Ռեգիոնների քաղաքային կուսակցությունը:
Նա ընդգծել է, որ նույն կերպ պետք է վարվեն նաև ընդդիմադիր «ՈՒԴԱՌ», «Բատկիվշչինա», «Սվոբոդա» կուսակցությունները: