2842 դիտում
22:24 06-03-2020
Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա ՄարգարյաննընդունելենՇվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչներին։Հանդիպմանը մասնակցելէ նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը։
Հանդիպման ընթացքում շվեդական պատվիրակությունը ներկայացրել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և առաջնահերթությունները, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ամրապնդելուՀայաստանի հետ կապերը։ Մասնավորապես քննարկվել են SIDA-ի հետ համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները, իրականացվելիք ծրագրերն ու հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները։
Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտային հարցերի, մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին և այլն:Քննարկվել են նաև ընթացիկ տարվա աշնանը նախատեսված Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի անցկացման, ինչպես նաև համաժողովին SIDA-ի մասնակցության հետ կապված հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։
Նմանատիպ նյութեր
1337 դիտում
15:07 23-06-2020
Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
2522 դիտում
23:39 16-06-2020
Քննարկվել են ՌԴ Սվերդլովսկի մարզի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
934 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է