211652_close_icon
views-count17652 դիտում article-date 18:32 06-03-2020

Հայերս ենք գեղեցկացնում աշխարհը…Եկատերինբուրգում տեղի է ունեցել Գեղեցկության Եվրոպայի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղեցկության Եվրոպայի առաջնությունում հաղթանակների տեղատարափ ունեցած Հայաստանի պատվիրակության անդամներն բազմաթիվ ոսկյա մեդալներ և մրցույթային տարբեր անվանակարգերում նշանավոր տեղեր զբաղեցնելով, ևս մեկ անգամ հաստատեցին, որ մենք ենք գեղեցկացնում աշխարհը։ Եկատերինբուրգում փետրվարի 23-24-ը տեղի ունեցած Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը Հայաստանից առաջին անգամ հավաքական թիմով հայկական դրոշի ներքո, հանդես եկան գեղեցկության ոլորտի լավագույն մասնագետները։ Հայաստանի պատվիրակությունն այնտեղ աչքի ընկավ իր բարձր պրոֆեսիոնալիզմով և գիտելիքների հմուտ կիրառմամբ: Մատնահարդարման, վարսահարդարման և բարբերների մրցույթում հայ վարպետները իրենց շլացուցիչ աշխատանքներով գրավել են բարձր հորիզոնականներ։ Մասնակցող հայկական խմբի մատնահարդարների թիմի ղեկավարը Ռաիսա Ռուբենին էր, վարսահարդարներինը՝ Ալինա Ղազարյանը, իսկ բարբերներինը՝ Հարություն Ջուլհակյանը։ Միջազգային CMC կազմակերպության ղեկավարը՝ Անտոնիո Բելուչին, իսկ փոխնախագահը, մեր հայրենակից՝ կենդանի լեգենդ՝ Վաժա Մխիթարյանը։ Նշենք, որ Հայաստանում ևս գեղեցկության վարպետները առաջիկայում անմոռանալի օրեր են խոստանում. սեպտեմբերի 18-21-ին Երևանում կայանալու է իր տեսակի մեջ ունիկալ՝ Գեղեցկության համահայկական փառատոնը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր