Էդեն Ազարը ԱՄՆ-ում վիրահատվել է
ԱՄՆ-ում վիրահատել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարին:
Վիրահատությանը ներկա են եղել նաև արքայական ակումբի բժշկական անձնակազմի անդամները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստն անցկացնելու է հիվանդանոցում:
Ազարը վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտեի» դեմ խաղում:
Նախկինում նշվել է, որ վիրահատվելուց հետո բելգիացին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Էդենը «Ռեալ» էր տեղափոխվել 2019-ի ամռանը: Թիմի կազմում Լա լիգայում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 1 ագոլային փոխանցման հեղինակ: