211652_close_icon
views-count5602 դիտում article-date 21:45 05-03-2020

«Սպայկա» ընկերությունն Արցախում իրականացնելու է նռան, արքայանարնջի և կիվի անսահմանափակ մթերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հերթական ու կարևոր կանգառներից մեկը Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում էր։ Արայիկ Հարությունյանին Բերդաշենում շատերն են ճանաչում։ Նրա վարչապետության տարիներին պետական բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչել միասին, հանդիպել են աշխատասենյակում, դաշտերում, բազմիցս հնարավորություն են ունեցել ներկայացնելու, ապա նաև ստանալու գյուղատնտեսության, ջրամատակարարման և բազմաթիվ այլ հարցերի հիմնարար լուծումներ։ Բերդաշենցիների հետ հանդիպման ժամանակ նահագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը մանրամասնում է, թե ինչպես կառուցել բարեկեցիկ ապագան։ Ըստ նրա՝ երկրի անվտանգության լիարժեք ապահովումը հնարավոր է միայն կայուն տնտեսական աճի բարձր տեմպերի շնորհիվ։ Հարությունյանի նախընտրական ծրագրում տնտեսական զարգացման, գործարար միջավայրի բարելավման բազմաթիվ դրույթներ դրույթներ կան, որոնց մեջ առանցքայինը գյուղատնտեսությունն է։ Մասնավորապես՝ Բերդաշենի ենթաշրջանում խթանվելու է այգեգործությունը, ցանկացողներն ապահովվելու են արտոնյալ վարկային ռեսուրսներով՝ տնկիներ ձեռք բերելու և կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նպատակով։ «Արդեն 1000 հեկտարի համար ծառերը պատվիրված է,- ասում է Ա․ Հարությունյանը։- Համայնքի ղեկավարի հետ կարճ զրույցում ես մի քանի օր առաջ ասել եմ, որ արդեն պետք է այդ ուղղությամբ մտածենք։ Պատկերացրեք՝ 10000 հեկտար այգին, միջինը 200000 տոննա պտուղ, որը բերելու է բազմաթիվ վերամշակող գործարանների կառուցման, սառնարանային տնտեսությունների կառուցման, և սա է լինելու մեր տնտեսության լոկոմոտիվը։ Այսինքն՝ ստեփանակերտցու բարեկեցությունը, աշխատատեղը պայմանավորված է լինելու բերդաշենցու այգու որակից և ստացված բերքից»։ Մթերման հարցին կարճ ժամանակում լուծումներ են տրվելու։ Տարածաշրջանում մթերող ամենախոշոր կազմակերպություններից «Սպայկա» ընկերության տնօրինության հետ Արայիկ Հարությունյանն արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերել․ «Ընդամենը մի քանի օր առաջ իմ հրավերով այստեղ է եղել տարածաշրջանի ամենախոշոր լոգիստիկ ընկերությունը՝ «Սպայկա» ընկերությունը, և պայմանավորվել ենք այդ ընկերության հետ․ առաջիկայում՝ մի քանի ամսվա մեջ, այստեղ կառուցելու է մթերման իր կետերը և իրականացնելու է երեք ապրանքատեսակների անսահմանափակ մթերում, առաջին հերթին՝ նուռ, երկրորդ՝ կառալյոկ, երրորդ՝ կիվի մնացածն էլ՝ հետագայում»։ Բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ հայտնի բերդաշենցիները ևս մեկ սպասված նորություն լսեցին նախագահի թեկնածուից։ Արայիկ Հարությունյանը նախատեսում է հողօգտագործողներին ներկայումս մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար դրամ։ Հողագործները խնդիր չեն ունենալու որակյալ սերմնացուներ, պարարտանյութեր և հերբիցիտների ձեռքբերման հարցում։ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի բուսաբուծությունն անկում չապրի, այլ հակառակը․ բուսաբուծության զարգացման արդյունքում Արցախը կարողանա լուծել իր պարենային անվտանգության խնդիրը։ Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ, բնականաբար, առանց ոռոգման համակարգի խնդիրների լուծման հնարավոր չէ։ Այս ուղղությամբ նույնպես Արայիկ Հարությունյանը ժամանակին լուծումներ է առաջարկել, իսկ գործնական քայլերը մեկնարկելու են շուտով։ «Արդեն ավարտված է բազայի շինարարությունը Մատաղիսում, և շատ շուտով՝ մայիսին, սկսելու ենք Թարթառի ջրանցքի ջրերի տեղափոխումը աջափնյա ջրանցք։ Դա կատարելու դեպքում մենք ունենում ենք Խաչենի ջրամբարում բավականին մեծ ջրի ավելցուկ։ Խաչենի ջրամբարի ջուրը բերելու ենք Խաթունարխ։ Երրորդ կարևոր ծրագիրը՝ հունիսին սկսելու ենք Բադարա ջրամբարի կառուցումը Բադարա գետի վրա, որը ամառային ամենածանր ժամանակահատվածում Կարկառում երաշխավորված ջուր է ունենալու», - բերդաշենցիների հետ հանդիպման ժամանակ նշում է Ա․ Հարությունյանը և հավելում, որ ապրիլի 1-15-ը առնվազն 3-4 արտիզյան ջրհոր հորատող մեքենաներ լինելու են իրենց տարածքում, և համաձայն համայնքի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ որտեղ հնարավոր է արտիզյան հորերի հորատում, դրանք կատարվելու են։ Իսկ Աշանում, Մյուրիշենում, Նորշենում և շրջանի մյուս համայնքներում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ժողովրդագրության և սոցիալական ոլորտներում առաջարկվող ծրագրերին, դրանց իրականացման ուղիներին և ժամկետներին։ Նա նշել է, որ պարենային անվտանգության գլխավոր ուղղություններից է նաև ոչխարաբուծությունը, որն իր հերթին ապահովվելու է տնտեսական աճի բարձր տեմպերը։ Նախատեսվում է տարեկան 50000 գլուխ մայրացու ոչխար ներկրել և 5 տարվա ընթացքում վերարտադրության արդյունքում գլխաքանակը տասնապատկել՝ հասցնելով 500000-ի։ Արցախի գյուղական բնակավայրերում խմելու ջրի մշտական հոսքի ապահովումը նույնպես Արայիկ Հարությունյանի ղեկավարած կառավարության առաջնահերթությունների թվում է լինելու։ Մարտունու շրջանում հանդիպումներն առանձնացել են կառուցողական քննարկումներով, բարեկեցիկ ապագան միասին կերտելու հաստատակամությամբ։ «Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին։ Հաջողության պարագայում առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Արայիկ Հարությունյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր