211652_close_icon
views-count2403 դիտում article-date 23:28 05-03-2020

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Լոնդոնում կայանալիք միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է ս․թ․մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/) հայաստանյան պատվիրակության մասնակցությունը, որի կազմում ոլորտը ներկայացնող գործարարները պետք է ներկայանային միասնական տաղավարով: Միևնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝ Հյուսիսային Ամերիկայի Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը: Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվի առաջիկա ամիսների ընթացքում: Հավելյալ տեղեկությունների համար գործարարները կարող են զանգահարել (010) 59-01-27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստի հասցեին` [email protected]։ [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր