96932 դիտում
11:40 05-03-2020
Երևանում ոստիկանության «քթի տակ» հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները նույն փողոցի բնակիչներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, Երևանում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած ու հիվանդանոց տեղափոխվածները հարևաններ են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Բուռնազյան փողոցի 56 տան բնակիչ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, սուր զարկերակային արյունահոսություն» ախտորոշմամբ, և Բուռնազյան փողոցի 66 տան բնակիչ՝ 37-ամյա Էմիլ Ամիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց վրա կրակել են, երբ գտնվելիս են եղել Բուռնազյան 69 հասցեում գտնվող նույն հասցեի բնակիչ՝ 47-ամյա Սամվել Գրիգորյանին պատկանող արհեստանոցում։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/04/1148969/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից:
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+