5729 դիտում
12:57 25-01-2020
Հրազենային վիրավորում ստացած զինծառայող ներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Դավիթ Տոնոյան. tert.am
Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/24/1145688/]հրազենային վիրավորում[/url] ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, ով ինքն իրեն էր կրակել, կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/25/Tonoyan/3193719?fbclid=IwAR3lEC9lmdAghMr7I2RKb6jOhDA8ZjI_15fjV9TRoYoPj1t8556XHGOz1T8]Tert.am[/url]-ը։
Նախարարը նշեց, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնեց, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։
Հարցին, թե վիրավորումը միջանձային վեճի պատճառով է եղել՝ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։ «Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»։
Նմանատիպ նյութեր
75981 դիտում
11:48 29-05-2022
Հակառակորդի կրակոցից երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ
Այս բաժնից
544 դիտում
16:17 11-11-2024
Ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման է իրական ինքնակառավարման համար. Տիգրան Ավինյան
550 դիտում
15:50 11-11-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան