2706 դիտում
10:25 05-03-2020
Սերժ Սարգսյանին ապրիլյանի հանձնաժողով կհրավիրեն մինչև ապրիլի սկիզբ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որտեղ այս մեկ տարվա ընթացքում հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։
Այս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հանրային կարծիքը, մեղմ ասած, միանշանակ չէ. մի կողմից՝ հանրությանը միանշանակ հուզում է, թե, ի վերջո, թերացե՞լ են արդյոք 2016-ին ՀՀ իշխանությունները, կամ եղե՞լ են լուրջ բացթողումներ ու թերացումներ։ Մյուս կողմից՝ քիչ չեն տեսակետները, որ այս քննիչ հանձնաժողովի գործողությունները ոչ այնքան մասնագիտական ուղղվածություն ունեն, որքան քաղաքական։
Այս օրերին էլ տարբեր տեղեկություններ են շրջանառվում այս կամ այն պաշտոնյային հանձնաժողով հրավիրելու մասին: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ նախատեսվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել մինչև ապրիլի սկիզբ, իսկ քննարկումը, բնականաբար, անցկացնել փակ ռեժիմով։
Երրորդ նախագահին հանձնաժողով հրավիրելու մասին, ի դեպ, քանիցս հայտարարել է նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն ուշագրավ են ստացվող տեղեկությունները, որ իշխանությունները պլանավորում են Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել հենց ապրիլի սկզբին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
11:23 17-12-2019
Քննարկվում է Փաշինյանին Ապրիլյանի քննիչ հանձնաժողով «կանչելու» հարցը. «Փաստ»
1509 դիտում
09:45 13-04-2022
Նիկոլ Փաշինյանին կհրավիրեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
3914 դիտում
09:37 07-05-2020
Տիգրան Սարգսյանին կհրավիրեն ԱԱԾ՝ հարցաքննության. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»