2138 դիտում
11:23 17-12-2019
Քննարկվում է Փաշինյանին Ապրիլյանի քննիչ հանձնաժողով «կանչելու» հարցը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանն օրերս ևս վեց ամսով երկարաձգեց 2016-ի ապրիլ յան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ հրավիրվել և առաջիկայում հրավիրվելու են տարբեր քաղաքական և ռազմական գործիչներ, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցներ։
Իր վերջին հայտարարություններից մեկում Քոչարյանը փաստել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին փուլում հանձնաժողով կհրավիրվեն նաև Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը։
Թեմայի հետ կապված՝ թերթին տեղեկություն է հասել, ըստ որի, հանձնաժողով հրավիրվածների մեջ հնարավոր է լինեն նաև անակնկալներ։
Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, քննարկվում է տարբերակ, որ հանձնաժողովում զրույցի «կանչվի» նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի շոուի գլխավոր բաղադրիչներից մեկն ապահովված լինի։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ սա հիմնականում արվում է՝ ընդդիմադիր հատվածի կողմից ավելորդ խոսակցությունից ու շահարկումներից զերծ մնալու համար։
Նշենք, որ ժամանակին, երբ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Ապրիլյան պատերազմը հրահրվել և կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին ԵՏՄ բերելու նպատակով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2709 դիտում
10:25 05-03-2020
Սերժ Սարգսյանին ապրիլյանի հանձնաժողով կհրավիրեն մինչև ապրիլի սկիզբ. «Փաստ»
1932 դիտում
10:27 12-10-2019
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ԳՇ պետին կհրավիրի ԱԺ․ «Ժողովուրդ»
1512 դիտում
09:45 13-04-2022
Նիկոլ Փաշինյանին կհրավիրեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»