211652_close_icon
views-count4579 դիտում article-date 09:01 05-03-2020

ՀԱԿ-ը ահազանգում է. ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ ներկայացուցիչները՝ «Այո»-ի կողմից հանձնաժողովների կազմում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբին է ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովում աշխատելու լիցենզիա ունեցող 1285 անձանց ցուցակ, սակայն ՏԸՀ կազմում ներառվել է նրանցից ընդամենը 179-ը: Հանձնաժողովները «Այո»-ի կողմից հիմնականում համալրվել են նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչներով, ովքեր ընտրություններում կեղծարարության մեծ փորձ ունեն: ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար նման մոտեցումը այնքան էլ հասկանալի չէ, և կոչ է արել «Այո»-ի շտաբին փոխել հանրաքվեի կազմակերպչական աշխատանքների նկատմամբ ունեցած ներկա վերաբերմունքը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր