2675 դիտում
09:45 08-11-2016
Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից. ՕԵԿ նախագահը Զորի Ավետիսյանն է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում շարունակում է գրանված լինել «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Գործակալությունում գրանցված է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ 2016-ի փետրվարի 21-ին տեղի ունեցած համագումարում Արթուր Բաղդասարյանը ընտրվել էր ՀՎԿ նախագահ։
ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է, որ Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից։ Իսկ ՕԵԿ-ը չի կարող լուծարվել, քանի որ ԱԺ-ում համանուն կուսակցություն ունի։ Պարզվում է՝ այդ կուսակցությունն այժմ ղեկավարում է ոմն Զորի Ավետիսյան։
Հիշեցնենք, Կուսակցությունների մասին օրենքում կուսակցության նախագահը ընտրվում է համագումարում։ Հարցին՝ երբ է տեղի ունեցել ՕԵԿ համագումարը, ՀՎԿ խոսնակը պատասխանել է. «Մասշտաբային համագումար չի եղել, ամեն ինչ եղել է օրենքի պահանջներն համաձայն։ 2017թ. ԱԺ ընտրություններից հետո ՕԵԿ-ը կդադարեցնի իր գործունեությունը, կլուծարվի»։
Հիշեցնենք, որ ՀՎ կուսակցությունը հիմնադրվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ջանքերով։ Քաղաքական մեկնաբանների գնահատմամբ՝ այդ կուսակցության ծնունդով Բաղդասարյանը ցանկանում է մաքրել 2008-ից հետո ՕԵԿ-ի վրա մնացած սև բիծը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3232 դիտում
15:38 26-05-2016
Եվրոպայի առաջնություն. Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ
2750 դիտում
08:49 04-04-2014
Արթուր Բաղդասարյանը մտադիր է հրաժարվել ՕԵԿ–ի նախարարական պորտֆելներից․ ՉԻ
2232 դիտում
10:01 09-04-2014
ՕԵԿ նախարարներն ու Արթուր Բաղդասարյանը լուրջ վիճել են. Ժողովուրդ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»