ՕԵԿ և ՀՀԿ ներկայացուցիչները մի լավ «տուրուդմփոց» են սարքել. «Իրատես de facto»
                        «Իրատես de facto» թերթը տեղեկացնում է, որ ՕԵԿ և ՀՀԿ ներկայացուցիչները վերջերս կռվել են.
«Պարզվում է, որ սահմանադրական բարեփոխումները կարող են նաեւ բախումների առիթ դառնալ: Օրերս ուշագրավ «առճակատում» է տեղի ունեցել Հայաստանի հարավում՝ հեռավոր Քաջարանում: 
Փողոցի մեջտեղում հանդիպել են ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Սկզբում լուրջ բանավեճ է եղել, հետո բանը հասել է բռունցքներին: Մի լավ «տուրուդմփոց» են սարքել: Թե վերջում ով եւ որ դիրքորոշումն  է հաղթել, ականատեսներն այդպես էլ գլխի չեն ընկել»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

