211652_close_icon

Մատեյս դե Լիգտ. Ես գերադասեցի «Յուվեն» «Բարսայից» ու ՊՍԺ-ից, քանի որ այստեղ կարող եմ աճել

views-count2735 դիտում article-date 21:24 04-03-2020
«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը պատմել է, թե որ ակումբներ նա կարող էր տեղափոխվել «Այաքսից»: «Դա ճիշտ է, որ ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» նույնպես ցանկանում էին ինձ գնել: Սակայն ես ուսումնասիրեցի բոլոր տարբերակներն ու եկա եզրահանգման, որ «Յուվենտուսում» ես որպես խաղացող աճելու ավելի շատ հնարավորություններ ունեմ: Նրանք այլ ոճով են խաղում, ինչը ինձ ավելի ամոբղջական խաղացող կդարձնի: Մենք հաճախ ենք շփվում Ֆրենկի դե Յոնգի հետ: Հրաշալի է, որ երկու տարի մենք միասին «Այաքսում» ենք խաղացել, իսկ այժմ ես խաղում եմ Ռոնալդուի կողքին, իսկ Ֆրենկին՝ Մեսիի», ասել է դե Լիգտը: Այս մրցաշրջանում դե Լիգտը Ա սերիայում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 19 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր