«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու հերթական փորձը կանի
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնակ «Բարսելոնա»:
28-ամյա բրազիլացին դարձել է կատալոնացիների գլխավոր տրանսֆերային նպատակը: Նեյմարի հարաբերությունները փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ վերջնականապես փչացել են, որի պատճառով նա պատրաստ է հեռանալ ակումբից:
Ընդ որում, եթե նախորդ տարի «Բարսելոնան» Նեյմարի համար ստիպված պետք է բանակցություններ վարեր ՊՍԺ-ի հետ, ապա այս անգամ նրանք ֆուտբոլիստին կարող են գնել ֆիքսված արժեքով, որը նախատեսված է ՖԻՖԱ-ի կանոնակարգով:
Կանոնակարգում նշված է, որ խաղացողը ակումբը որոշված արժեքի դիմաց կարող է հեռանալ ակումբից երեք մրցաշրջան անցկացնելուց կամ պայմանագիր ստորագրելուց երեք տարի անց, եթե պայմանագիրը կնքվել է մինչև ֆուտբոլիստի 28 տարին լրանալը:
«Բարսելոնայի» ղեկավարության հաշվարկներով, այդ դեպքում բրազիլացու հրաժարագինը կարող է կազմել 180 մլն եվրո: